211652_close_icon
views-count35481 դիտում article-date 22:21 25-08-2023

Երևանում՝ Նոր Նորքի բարձրահարակ շենքերից մեկի  բակում, հայտնաբերվել է տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանություն հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է օգոստոսի 23-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված ահազանգի փաստով: Այդ օրը՝ ժամը 23:25-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Վիլնյուսի փողոցի բարձրահարկ շենքերից մեկի բակում տղամարդու դի կա:

Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միքայելյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 52-ամյա Աղվան Ղ.-ի դին:

Ըստ նախնական տեղեկությունների նա ինքնասպանություն է գործել 9-րդ հարկի պատուհանից ցած նետվելու միջոցով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Աղվան Ղ.-ն հաշվառված է եղել «Հոգեկան առողջության կենտրոնում»:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր