211652_close_icon
views-count1060 դիտում article-date 23:44 17-08-2023

Թուրքիան նախատեսում է Լիբիայում ռազմաբազա հիմնել

Պաշտոնական Անկարան 99 տարով վարձակալության է վերցրել Լիբիայի հյուսիս–արևմուտքում գտնվող Հոմս նավահանգիստը, որտեղ հիմնելու է ռազմաբազա։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Ըստ թուրքական աղբյուրի` բազայի հիմնումը կօգնի ուժեղացնել Թուրքիայի ինքնիշխանությունը Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, վերահսկողությունը Թուրքիայի ջրային տարածքների նկատմամբ և  ապահովել առևտրային նավերի անվտանգությունը։

Ռազմաբազայում տեղակայվելու են թուրքական հարձակողական և հետախուզական անօդաչուներ և ՀՕՊ համակարգեր:

Թուրքական աղբյուրn ընդգծում է, որ այս քայլը կստիպի Հունաստանին անհանգստանալ։

Նմանատիպ նյութեր