211652_close_icon

ՄԻՊ-ից հանդիպել են բերման ենթարկված Սուրեն Սահակյանին եւ մյուսներին

views-count988 դիտում article-date 16:30 17-08-2023
Մարդու իրավունքների պաշպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբն օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերն այց է իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժին Մաշտոցի պուրակից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Պաշտպանի գրասենյակից։

Առանձնազրույցներ են անցկացվել բերման ենթարկված անձանց` Սուրեն Սահակյանի, Վահագն Մինասյանի ու Հայկ Սահակյանի հետ, ներկայացվել են նրանց իրավունքները։ Հանդիպման ժամանակ  բարձրացված խնդիրների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները քննարկումներ են անցկացրել նաեւ ոստիկանության կենտրոնական բաժնի ներկայացուցիչների հետ։

Այցի արդյունքները կամփոփվեն, եւ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններ:

Նմանատիպ նյութեր