2128 դիտում
10:20 17-08-2023
Մաշտոցի պուրակից բերման են ենթարկել Սուրեն Սահակյանին
ՀՀ փոխոստիկանապետը, մոտ 40 համազգեստով և մոտ 10 քաղաքացիական հագուստով ոստիկաններ կեսգիշերին Մաշտոցի պուրակից բերման ենթարկեցին Սուրեն Սահակյանին, Վահագն Մինասյանին ու Հայկ Սահակյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը:
«Նրանք փորձում էին վրան տեղադրել, որպեսզի առաջիկա շաբաթը անցկացնեն շուրջօրյա հանդիպում-քննարկումներով։ Այդ քննարկումների նպատակն է ձևավորել նախաձեռնող շտաբ` Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելու նպատակով։
Բնականաբար ոստիկանության ապօրինի այս գործողությունը ոչինչ չի փոխի և տղերքը պնդում են, որ հնազանդվելը մահ է, պայքարը` կյանք», - գրել է նա։
Ավելի վաղ հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Մաշտոցի պուրակում հանրային քննարկում էր հրավիրել, որից հետո պատրաստվում է առաջիկա շաբաթն անցկացնել այնտեղ` շուրջօրյա հանդիպումներով ու քննարկումներով, որի համար նախատեսում է տեղադրել վրան։
«Ոստիկանությունը չի կարողանում մեջբերել իրավական ակտը, որն ինձ արգելում է վրան տեղադրել 40 աստիճան շոգից պաշտպանվելու համար։ Փոխարենը կուտակել է մի քանի տասնյակ ոստիկաններ, որոնք պլանավորում են ինձ և ընկերներիս բերման ենթարկել վրան տեղադրելու դեպքում», - նշել էր նա։

Նմանատիպ նյութեր
898 դիտում
16:30 17-08-2023
ՄԻՊ-ից հանդիպել են բերման ենթարկված Սուրեն Սահակյանին եւ մյուսներին
1087 դիտում
09:20 21-08-2023
Սուրեն Սահակյանին 5-րդ անգամ բերման ենթարկեցին վրան տեղադրելու համար. Միքայել Նահապետյան