211652_close_icon
views-count1300 դիտում article-date 23:19 15-08-2023

Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել աղբատար 4 նոր մեքենաներ

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ վստահեցնելով, թեաղբահանության խնդիրն արդեն լուծված է, 4 նոր մեքենա են ձեռք բերել.

«Մազ» մակնիշի աղբատար 4 նոր մեքենաները համալրել են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ավտոպարկը։ Նոր աղբատար մեքենաները համայնքը գնել է մոտ 196 մլն դրամով՝ գործարանային երկու տարվա երաշխիքով։

Շաբաթներ առաջ քաղաքում ծագած աղբահանության խնդիրն արդեն լուծված է, վստահեցնում է հիմնարկի տնօրենը: Պատճառը մեքենաների անսարքությունն էր։ Անվադողերից մինչև կենցաղային տեխնիկա. հաճախ քաղաքացիները աղբամանների մոտ են թողնում շինարարական աղբ, ինչն էլ լրացուցիչ բարդացնում է աշխատանքը և պատճառ դառնում մեքենաների խափանման:

Երևանում աղբահանությունն իրականացվում է շուրջօրյա` երկու հերթափոխով: Ամռան այս ամիսներին օրական 150-180 տոննա աղբ է տեղափոխվում աղբավայր:

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է հաջորդ տարի ևս ձեռք բերել աղբատար ու փողոցների մաքրման համար անհրաժեշտ տեխնիկա»:

Նմանատիպ նյութեր