5302 դիտում
13:12 27-02-2019
Երևանի քաղաքապետարանը աղբատար մեքենաներ ձեռք բերելու մրցույթում որևէ ընկերության հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք չի դրսևորել. մամուլի խոսնակ
Երևանի քաղաքապետարանը աղբատար 24 մեքենա ձեռք բերելու մրցույթ կազմակերպելիս որեւէ ընկերության հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք չի դրսեւորել: Տեխնիկական բնութագրի մեջ դրվել է շարժիչի այն հզորությունը, որը բավարարում է քաղաքի ռելիեֆի, ճանապարհների և աղբահանության այլ պայմաններին:
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով հնչող կարծիքներին, թե մրցույթի տեխնիկական բնութագրերը կարծես գրված լինեն կոնկրետ մակնիշի մեքենայի համար և խոչընդոտում են այլ կազմակերպությունների մասնակցությանը:
«Իրականում, քաղաքապետարանը մրցույթը կազմակերպելիս որեւէ ընկերության հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք չի դրսեւորել. մրցույթի տեխնիկական բնութագրի մեջ դրվել են այն պարամետրերը, մասնավորապես, շարժիչի այն հզորությունը, որը բավարարում է քաղաքի ռելիեֆի, ճանապարհների և աղբահանության այլ պայմաններին: Որպեսզի բեռնված մեքենաները կարողանան հասնել աղբավայր: Չէր կարող քաղաքը փոփոխել այդ տեխնիկական պահանջները, որպեսզի այս կամ այն ընկերությունը կարողանար մասնակցել դրան: Ընդ որում, կարեւոր է, որ մրցույթի հիմքում դրված չափորոշիչների մեջ «տեղավորվում են» մի շարք այլ «ոչ ԿամԱԶ»-ներ, օրինակ՝ Iveco-ն, Mercedes-ը, Volvo-ն և այլ հայտնի ու ոչ այնքան հայտնի արտադրողներ»-գրել է Կարապետյանը:
Նա նշել է նաև, որ 24 մեքենայի մրցույթը հայտարարելուց առաջ Երևանի քաղաքապետարանը գրավոր ծանուցումներ է ուղարկել հատուկ տեխնիկայի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող ավելի քան 20 ընկերությունների և ներկայացուցչությունների ՝ առաջարկելով մասնակցել մրցույթին:
Քաղաքապետարանը վերջերս մրցույթ էր հայտարարել՝ Երեւանում աղբահանությունը պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով 24 աղբատար մեքենա ձեռք բերելու համար:
Նմանատիպ նյութեր
1321 դիտում
23:19 15-08-2023
Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել աղբատար 4 նոր մեքենաներ
15919 դիտում
19:12 15-12-2016
Անտեսել են համակեցության կանոնները և անհարգալից վերաբերմունք դրսևորել երթևեկության մասնակիցների հանդեպ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
712 դիտում
13:59 23-01-2025
Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն ու ինտենսիվ զnրավարժnւթյnւնները մտահոգիչ են. Արմեն Գրիգորյան
688 դիտում
12:59 23-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի