211652_close_icon
views-count116203 դիտում article-date 23:32 13-08-2023

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ Սևանա լճում ջրահեղձ է եղել Հայաստանում Ուկրաինայի դեսպանի խորհրդականը

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության ջրափրկարարները  Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ափից 25 մ հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով լողալիս անհետացել է։ 
 
Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջրափրկարարները մոտեցել  և դուրս են բերել այդ քաղաքացուն, ապա ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը:

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը:

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած քաղաքացին Հայաստանում Ուկրաինայի դեսպանի խորհրդական Ս. Օ.-ն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր