211652_close_icon
views-count127730 դիտում article-date 10:47 14-08-2017

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Սևանա լճում ջրահեղձ է եղել ՀՀ-ում տեղակայված ռուսական զորամասի 20-ամյա զինծառայողը

Երեկ՝ օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Նորաշեն գյուղի հարակից լողափում, քաղաքացի է ջրահեղձ եղել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Սևանի հրշեջ-փրկարարներն ու ջրասուզակները։ Ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարգիս Ջանիկյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու ջրափրկարարները քաղաքացիների օգնութամբ լճից դուրս են բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 20-ամյա Ռադմիր Ֆիլիպովի դին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա բնակվում էր ՌԴ-ի Բաշկորկոստանի Հանրապետության Իշիմբայսկի մարզում և որպես պայամանագրային զինծառայող՝ ծառայում էր ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ N զորամասում։ Նա երեկ Սևան էր այցելել իր 2 ծառայակից ընկերների հետ և ջրահեղձ է եղել ծառայակիցների աչքի առջև։ Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ Ռազմիկ Բոշյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Առաջին իսկ պահից դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ գլխավոր դատախազության Գեղարքունիքի մարզի Սևանի դատախազ Էդուարդ Հարությունյանը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր