29976 դիտում
10:24 11-08-2023
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Opel-ն ու Volkswagen-ը. վերջինը կողաշրջվել է. օպերատիվ են գործել Նոյեմբերյանի հիվանդանոցի բժիշկներն ու Տավուշի գումարտակի պարեկները. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Բերադավան գյուղի վարչական տարածքում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 33-ամյա Արեն Մ.-ի վարած Volkswagen մակնիշի և 30-ամյա Հրայր Ա.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ը կողաշրջվել և բախվել է երկաթե սյանն ու բետոնե արգելապատնեշին, իսկ վարորդ Արեն Մ.-ն տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Ժորա Հախվերդյանն ու Նարեկ Եղիազարյանը:
Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1891 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)