28672 դիտում
19:05 17-07-2023
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ 38-ամյա վարորդը Kia-ով բախվել է հողաթմբերին և կողաշրջվել. կա վիրավոր. օպերատիվ են գործել Արթիկի հիվանդանոցի բժիշկներն ու Շիրակի գումարտակի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 08։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Մարկոս Ն․-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Պեմզաշեն-Տուֆաշեն գյուղերի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել՝ հայտնվելով դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Արայիկ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արթիկի բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Արթիկի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Տեղում աշխատել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+