211652_close_icon
views-count14621 դիտում article-date 15:16 08-08-2023

Արտակարգ դեպք Երևանում. հսկայական բարդին արմատից պոկվել և ընկել է Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 հիմնական դպրոցի պարսպի վրա. օպերատիվ են գործել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13:05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 83 հասցեում գտնվող՝ Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 հիմնական դպրոցի մոտ երկաթե ճաղավանդակներով պարսպի վրա է ընկել արմատից կոտրված բարդին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները բենզասղոցով մասնատել են ծառը, հեռացրել երկաթե ճաղավանդակի վրայից և տեղափոխել անվտանգ վայր։

Դեպքի մասին տեղեկացրել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարին և Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին։

Ծառի տապալման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր