1327 դիտում
16:51 24-09-2019
Կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման ծրագիրն է մեկնարկել
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ մեկնարկել է «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագիրը: Հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ծրագիրն իրականցվում է ԵՄ/ԵԽ Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրային ձևաչափի երկրորդ փուլի շրջանակում և ուղղված է լինելու տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գործում Արևելյան գործընկերության երկրների սատարմանը:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, պետական և հասարակական կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ:
Փոխնախարար Գալյանը ողջույնի խոսքում նշել է, որ Կառավարությունը բարձր է գնահատում ԵՄ/ԵԽ գործընկերների կողմից բարեփոխումներին միտված աջակցության պատրաստակամությունը և ընդգծել, որ մեկնարկող ծրագիրը նոր հնարավորություններ է բացում առկա սերտ համագործակցության խորացման համար:
Սրբուհի Գալյանը միջոցառման մասնակիցներին տեղեկացրել է նաև, որ ներկայում դրվում են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերը, որի համատեքստում անդրադարձել է Հակակոռուպցիոն ռազմավարությանը և դրանից բխող միջոցառումների ծրագրի նախագծին՝ հավելելով, որ առաջիկա շաբաթների ընթացքում այն վերջնական տեսք կաստանա և կմտնի առավել գործնական փուլ: Որպես առաջիկա համագործակցության թիրախային ուղղություն՝ փոխնախարարը նախանշել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարողությունների զարգացումը և վստահություն է հայտնել, որ մեկնարկող ծրագրի շրջանակում հնարավոր կլինի հասնել չափելի արդյունքների:
ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ողջունել է Հայաստանի կառավարության ցուցաբերած գործնական պատրաստակամությունը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում՝ նշելով, որ հակակոռուպցիոն պայքարը նաև հանրային ակնկալիքների առաջահերթություններից է: Դեսպանը հակակոռուպցիոն պայքարում հաջողության հասնելու ճանապարհին կարևորել է օրենդրական բարեփոխումների շարունակականությունը, ինստիտուցիոնալ համակարգերի ձևավորումը և հակակոռուպցիոն կրթությունը՝ ընդգծելով այդ ուղղությամբ պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների սերտ համագործակցության անհրաժեշտությունը:
Նմանատիպ նյութեր
1003 դիտում
17:57 04-08-2023
Քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի օրակարգային հարցերը
2493 դիտում
22:10 05-03-2019
Սա մեր ճգնաժամային արձագանքման կարողությունների հզորացման լրջագույն համալրում է. Ֆելիքս Ցոլակյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
886 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21040 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1156 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու