57699 դիտում
14:26 03-08-2023
Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. հրշեջ-փրկարարները, Չարենցավանի և Հրազդանի պարեկները 1 ժամ է, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են մի քանի կմ-ոց տարածք ընդգրկող խոշոր հրդեհի դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 3-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնամժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34 կմ-ից մոտ մի քանի կմ շառավղով խոտածածկ տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Չարենցավանի թիվ 47 և Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի Չարենցավանի և Հրազդանի վարչական տարածքները սպասարկող պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, վաշտի հրամանատարներ Դավիթ Հովհաննիսյանի, Վահագն Կարապետյանի և Հարություն Մկոյանի գլխավորությամբ:
Պարեկները ճանապարհից հեռացնում էին հետաքրքրասեր վարորդներին, որպեսզի հրշեջներն ու սրտացավ քաղաքացիները կարողանան առանց խոչնդոտի աշխատել:
Հրշեջների հետ կրակի տարածման դեմ պայքարում են նաև պարեկներ Տիրան Եղիազարյանը, Խաչատուր Միրզոյանը, Արմեն Մուրադյանն ու Էրիկ Իսագուլյանը: Նրանք կարողանում են կանխել կրակի տարածումը, սակայն քամին իր «սև գործն» անում է:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հրշեջների ու պարեկների շնորհիվ մեծ թվով ծառեր են փրկվել կրակի ճիրաններից, սակայն կան նաև ծառեր, որոնք վերածվել է մոխրի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակը տարածվել է մի քանի կմ հատված: Այս պահին էլ հրշեջները, պարեկներն ու քաղաքացիները շարունակում են աշխատանքները:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 303+
303+