19949 դիտում
23:30 10-07-2023
3 օր շարունակ հրշեջ-փրկարարները, նրանց միացած Երևանի գնդի պարեկները, վտանգելով իրենց կյանքը, Նուբարաշենի աղբավայրում պայքարում էին խոշոր հրդեհի դեմ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 10-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական մի քանի ջոկատների հրշեջ-փրկարարներ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կամզկերպման բաժնի հերթապահ խմբերը 3 օր է, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են Նուբարաշենի աղբավայրում առաջացած խոշոր հրդեհի դեմ։
3 օր է՝ հրշեջ-փրկարարները, նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, կարելի է ասել, առանց ընդմիջման նախ կանխեցին կրակի տարածումը, ապա մեկուսացրեցին այն, իսկ այսօր արդեն հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։
Առաջին իսկ օրվանից Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ հրշեջ-փրկարարներին օգնել են նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, ովքեր 3 օր շարունակ քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ջրատար ավտոմեքենաներով ջուր են հասցրել հրդեհի վայր։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2005 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)