799 դիտում
20:44 02-08-2023
Դուք ժառանգն եք հաղթանակած ծնողների, պիտի նշեք ձեր կարմիր գծերը․ Վարդանյանը՝ երիտասարդներին
Ճիշտ կողմնորոշված երիտասարդությունը կարող է սարեր շուռ տալ, անել ավելին քան իրենից սպասում են, այդ մասին երիտասարդների հետ հանդիպմանն ասել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» հիմնադիր Ռուբեն Վարրդանյանը․
«Բոլոր ժամանակներում ու հասարակություններում երիտասարդությունը շարժիչ ուժ է, դե իսկ Արցախի պես ճգնաժամային իրավիճակում ապրող երիտասարդությունն ավելի պիտի նախաձեռնող լինի, առանձնանա ընդգծված դիրքորոշմամբ ու վճռական կամքով։ Այն մարտահրավերները, որ այսօր ընտրության առաջ են կանգնեցրել ժողովրդին, անշուշտ հաղթահարվելու են նաև երիտասարդության խիզախմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Արցախում ապրող երիտասարդների դերակատարության և ընդհանրապես, ապագային ուղղված հայացքների ու անելիքների մասին օրերս Ռուբեն Վարդանյանը խոսել է YMCA (Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա) կազմակերպության ճամբարում, որը համակարգում է «Արցախի անվտանգության ու զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի անդամ Դավիթ Մելքումյանը։
Հանդիպման ընթացքում ճամբարականներն իրենց մտահոգություններով կիսվել են սուր հարցադրումներով։
Ռուբեն Վարդանյանը կարևորել է սերունդների արժեահամակարգային գաղափարների պահպանումն ու փոխանցումը և հավաքվածներին հիշեցրել իրենց իսկ ծնողների նախորդ դարի 80֊90֊ականներին կատարած սխրանքը։ Օրինակ բերելով դա, Վարդանյանը շեշտադրել է, որ երիտասարդությունն, ընդգծված կերպով պիտի նախանշի ու հայտարարի իր կարմիր գծերի մասին։ Նման կեցվածքը պարտադիր է ապագա հաջողություններին ու հաղթանակներին հասնելու համար։
«Դուք ժառանգն եք հաղթանակ կերտած ձեր ծնողների, ովքեր չընկրկեցին ու չգնացին և ոչ մի զիջման, ինչի շնորհիվ էլ գրանցեցին հաջողություն։ Ներկայիս դժվարություններն ու զրկանքները շատերին կարող են թևաթափ անել ու կոտրել, բայց ոչ երիտասարդությանը։ Ձեր միտքը, ստեղծագործությունն ու տաղանդը պիտի կրկնակի ջանքով ներդնեք հանուն անկախ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախ»։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
859 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
667 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու