Ներեցեք դառը ճշմարտության համար․ միջազգային հանրությունը ո՛չ անջատելու է, ո՛չ էլ՝ փրկելու․ իրանագետ
«Միջազգային կառույցները», «միջազգային հանրությունը», «անջատում հանուն փրկության» և նմանատիպ այլ արտահայտություններ դատարկ ու սին խոսքեր են։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ներեցեք դառը ճշմարտության համար, բայց միջազգային հանրությունը ո՛չ անջատելու է, ո՛չ էլ՝ փրկելու։
Անջատելու, փրկելու և թշնամուն ջախջախելու գործառույթը հենց մերն է՝ Հայաստանինն ու հայությանը, մենք էլ պետք է իրականացնենք այն, եթե կառուցենք դաշնակիցների լայն շրջանակով և ներքին ռեսուրսների գերհամախմբմամբ Հայաստան պետություն-ամրոցը։
Իսկ լալկաններին առավելագույնը խղճում են, երբեմն՝ ողորմություն շպրտում», - նշել է նա։