3449 դիտում
23:41 09-11-2019
Instagram-ը ԱՄՆ-ի օգտատերերի համար անջատելու է լայքերը
Instagram-ը ամերիկացիներին զգուշացրել է, որ մի շաբաթից նրանք կդադարեն տեսնել գրառումների տակ լայքերի քանակը:
Աշխարհի ամենատարածված սոցցանցերից մեկը որոշել է, որ իր օգտատերերը իրար հետ ոչ թե պետք է մրցակցեն, թե ում լուսանկարը կամ տեսանյութն է ավելի շատ լայք հավաքում, այլ` ավելի շատ շփվեն:
Սոցցանցն այժմ ԱՄՆ-ում փորձարկում է մի համակարգ, որը օգտատերերից թաքցնում է գրառումների ներքո «լայքերի» քանակը: Ավելի վաղ այն փորձարկվել է Կանադայում, Բրազիլիայում և մի շարք այլ երկրներում. լայքերի ընդհանուր քանակի փոխարեն օգտատերերը կտեսնեն մի քանի հոգու անուն, որոնց դուր է եկել գրառումը:
Ինստագրամի գլխավոր տնօրեն Ադամ Մոսերին պարզաբանել է, որ լայքերը շատերի մոտ են անջատելու, բայց ոչ` բոլոր օգտատերերի: Նրա խոսքերով, սոցցանցը ցանկանում վերացնել իր մոտ «մրցակցային տարրը» և շեշտը դնել մարդկան միջև շփման վրա:
Նմանատիպ նյութեր
2218 դիտում
13:29 23-10-2015
Նոր ծառայություն Instagram-ի օգտատերերի համար
3689 դիտում
16:55 12-12-2014
Instagram-ի օգտատերերի թիվն անցել է 300 միլիոնը
1438 դիտում
09:00 05-12-2024
«100 փաստից» մնացել են սոցցանցային դիտումներն ու լայքերը. «Փաստ»
Այս բաժնից
1216 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1585 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1093 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել