1966 դիտում
22:01 27-07-2023
Մահացել է մոտ 4 տարի առաջ Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը. NEWS.am
Մահացել է մոտ 4 տարի առաջ Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը: Լուրը NEWS.am-ին հայտնեց փոխգնդապետի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը՝ նշելով, որ եղբայրն այսօր է մահացել:
Նշենք, որ արդեն մի քանի ամիս ծեծի ենթարկված փոխգնդապետը գտնվում էր Մուրացանի հոսպիտալի վերակենդանացման բաժնում:
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում եւ արդեն շուրջ 3 տարուց ավելի գտնվում է կոմայի մեջ։ Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները, այդուհանդերձ նախկին մարզպետին մեղադրանք չի առաջադրվել։

Նմանատիպ նյութեր
22790 դիտում
19:34 01-08-2020
10 ամիս առաջ դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանին տեղափոխել են հիվանդասենյակ. News.am
3297 դիտում
12:39 12-03-2020
Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը բողոքի ակցիա է անում կառավարության դիմաց. News.am