10 ամիս առաջ դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանին տեղափոխել են հիվանդասենյակ. News.am
Եղեգնաձորում 10 ամիս առաջ դաժան ծեծի հետևանքով կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին [url=https://news.am/arm/news/594694.html]NEWS.am[/url]-ին հայտնեց փոխգնդապետի եղբայրը` Կարեն Մխիթարյանը` նշելով, որ այնտեղ արդեն եղբորը կխնամի մայրը:
«Եղբայրս շարունակում է կոմայի մեջ մնալ, ուղղակի սարքավորումներն են անջատել և հիվանդասենյակ են տեղափոխել, որպեսզի մայրս կարողանա մնա և խնամի: Դեռ չենք ցանկանում տուն տեղափոխել, քանի որ մտածում ենք կարող է վիճակը վատանա, գոնե բժիշկների վերահոսկողության ներքո կգտնվի»,-ասաց նա:
Նշենք, որ այս գործով առանձնացված մասն արդե ն ուղարկվել է դատարան, դեռ դատի օր չկա նշանակված:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու՝ փաստաբանի ներկայացրած միջնորդությունը և մեղադրյալը 1 միլիոն 500 հազար դրամ գրավով ազատ էր արձակվել։ Արա Մխիթարյանը 8 ամսից ավելի է` կոմայի մեջ է։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին, մեղադրյալի կարգավիճակում է նաև նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։