31631 դիտում
10:51 20-01-2023
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ Nissan Tida-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա գազատարին և հայտնվել ձորակում․ վարորդն ու ուղևորները զինվորականներ են․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Nissan Tida մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 66․5 կմ հատվածում, դեպի Իջևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա գազատար խողովակին և հայտնվել ձորակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Ավտոմեքենայում եղել են 3 հոգի, որոնցից 2-ին Սևանի հիվանդանոցի բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը և ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։
Այս պահին քննարկվում է, որ հնարավոր է՝ վթարի փաստով զբաղվի ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի ռազմական ոստիկանության բաժինը, քանի որ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ վարորդն ու ուղևորները զինվորականներ են։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գեղարքունիքի մարզի Սևանի ԳԳՄ ծառայողները, ովքեր արդեն աշխատանքներ են կատարում վթարը վերացնելու, կոտրված գազախողովակներն ու գազաբաշխիչ կայանը վերականգնելու ուղղությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3495 դիտում
18:06 18-11-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (17.11.2024 թ․)