211652_close_icon
views-count51499 դիտում article-date 22:17 20-07-2023

Կրակոցներ Երևանի կենտրոնում. «Երևան Սիթի»-ի դիմաց հայտնաբերվել են կրակված պարկուճներ, դանակ, արնանման հետքեր. ժամանել է Երևանի ոստիկանության պետը. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 20-ին, կրակոցներն են հնչել Երևանում: Ժամը  21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Տիգրան Մեծ պողոտայում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց, կրակոցներ են հնչել: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ  գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը: 

Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը:

Ժամանել են նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ  խումբը ՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: 

Պարեկները սահմանազատել են տարածքը, տեղում կատարում են ուժեղացված ծառայություն: 

Դեպք վայրում հայտնաբերվել են 2 կրակված պարկուճ, դանակ, արնանման հետքեր, ակնոց: 

Այս պահին ոստիկանությունը պարզում է՝ արդյոք դեպքի հետևանքով հիվանդանոց տուժած քաղաքացիներ տեղափոխվել են, թե ոչ: 

Դեպքի վայր են ժամանել արդեն ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները և Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտորն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Լուսանկարները և տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր