211652_close_icon
views-count949 դիտում article-date 20:40 20-07-2023

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փոխնախագահը՝ Գորիսի պետական համալսարանի խորհրդի անդամ․ միանգամից 2 փոփոխություն խորհրդի կազմում․ aravot.am

Aravot.am-ը գրում է․  Գորիսի պետական համալսարանի (ԳՊՀ) խորհրդի կազմում վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կատարվել են փոփոխություններ։ Մասնավորապես, առաջին փոփոխությամբ՝ խորհրդի անդամի պարտականություններից ազատվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը։

Հիշեցնենք, վերջինս նաեւ Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահն էր։ Ղուկասյանը ԳՊՀ խորհրդի նախագահ էր ընտրվել 2021 թվականի հունվարի 12-ին, երբ կենսաթոշակային տարիքի պատճառով ազատվեց ԳՊՀ ռեկտորի պաշտոնից։ Արտուշ Ղուկասյանը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին նախարար Վահրամ Դումանյանի մտերիմ ընկերն է, ու ռեկտորի պաշտոնը թողնելուց հետո նշանակվել էր նրա խորհրդական։ Արտուշ Ղուկասյանի նշանակումը միանշանակ չէր ընդունվել․ Գորիսում՝ նրա աշխատանքից դժգոհություններ կային, նույնիսկ նամակ-դիմումով երկրի ղեկավարությունից խնդրել էին՝ Արտուշ Ղուկասյանին «չկարգել խորհրդի նախագահ»։ ԳՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Համլետ Հովսեփյանը իր նամակում խնդրել էր՝ «Սյունիքի մայր բուհը չդարձնել դժգույն ու դժբախտ»։

Խորհրդի նախագահ ընտրվելուց հետո, հետո, Aravot.am-ի հետ զրույցում Ղուկասյանը նշել էր, որ եթե չկարողանա աշխատել՝ հրաժարական կտա։ « Կաշխատեմ, եթե զգամ, որ չի ստացվում իմ մոտ, որ չեմ կարողանում օգտակար լինեմ այս պաշտոնում, որ զգամ լիազորություններս չի ներում համալսարան բերեմ նորարական ծրագրեր, ապա ես չեմ աշխատի որպես խորհրդի նախագահ»,-նշել էր Արտուշ Ղուկասյանը։

Ստացվեց այնպես՝ որ մինչեւ Ղուկասյանը համոզվեր՝ լա՞վ է աշխատում թե՞ չէ՝ նրան փոխարինեցին այլ անդամով։ Գորիսի պետական համալսարանի խորհրդի կազմում՝ լիազոր մարմնի կողմից Արտուշ Ղուկասյանի փոխարեն, վարչապետի որոշմամբ նշանակվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր