211652_close_icon

Որոշ բուհերի ցուցանիշներ շատ մտահոգիչ են. մտածելու շատ բան ունենք. ԿԳՄՍ նախարարը թվեր ներկայացրեց

views-count1222 դիտում article-date 14:59 20-07-2023
Մեր այն դիմորդները, որոնք դուրս են մնացել առաջին փուլի մրցույթից, ունեն հնարավորություն դիմելու եւ թափուր  տեղերի մրցույթին մասնակցելու, որոնք հիմնական փուլից հետո  թափուր են: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այս տարի մեր դիմորդների թիվը 13․314 էր, որը համադրելի է նախորդ 2 տարիների թվի հետ: Ընդունվածների թիվը 9․147 է, որը ևս  մոտավորապես համադրելի է նախորդ տարիների հետ: Անվճար տեղերի թիվը եղել է 2․128, որից  ընդունվել են 1․782-ը, որը 83,7 տոկոսն է:

Վճարովի տեղերը հատկացված են եղել 15․984-ի չափով, ընդունելությունն իրականացվել է 7․242-ի չափով: Սա իհարկե, շատ ցածր ցուցանիշ է, որը 45,3 տոկոս է: Սրա մեջ մտնում են թե պետական, թե ոչ պետական բուհերի ցուցանիշները: Օրինակ, ոչ պետական բուհերի պարագայում 3․700-ից ավելի տեղ է հատկացված եղել, որից ընդունելությունը շուրջ 3 տոկոս է: Այսինքն գրեթե ընդունելություն չի իրականացվում ոչ  պետական բուհերում: Սա ցույց է տալիս, որ մենք էականորեն մտածելու բան ունենք , թե ինչպես ենք այս մասնագիտություններն ու տեղերը պլանավորում: Արդյոք այս 15․984 վճարովի տեղերը իրոք հենց այն ուղղություններն են, որոնցով կրթությունը պետք է իրականացվի:

Իհարկե, այստեղ ունենք ցուցանիշներ, որոնք հատակապես մտահոգիչ են մի քանի բուհերի մասով: Շատ ցածր է շարունակում մնալ ագրարային ուղղությամբ ընդունելությունը: Ագրարային համալսարանում ընդամենը 7 տոկոս է ընդունելությունը կազմում: Իհարկե, շատ մեծ աշխատանք։ կա անելու, որին էլ ուղղված է մեր բարեփոխումների պրոցեսը»,- հայտարարեց նախարարը:

Նմանատիպ նյութեր