211652_close_icon

Վերջին օրերին օրական պատվաստումների թվի շեշտակի աճ ունենք. Անահիտ Ավանեսյանը թվեր ներկայացրեց

views-count9865 դիտում article-date 13:10 24-09-2021
Վերջին օրերին շեշտակի աճ ունենք օրական պատվաստումների թվի. Երեկ չէ առաջին օրը իրականացրել ենք 9924 պատվաստում, երեկ՝ 8440 պատվաստում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Սա խոսում է այն մասին, որ քաղաքացիների մոտ վստահության մեծացման առումով փոփոխություն կա: Իրականացրած 385503 պատվաստումների արդյունքում մարդիկ տեսնում են, որ որեւէ խնդիր մենք չունենք: Պատվաստումներն այդունավետ են, անվտանգ են, պաշտպանում են կովիդով պայմանավորված մահերից»,-ասաց նա:

Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ այս պահին ակտիվ դեպքերի թիվը 11470 է, որից ընդամենը 286-ն են, որ պատվաստված քաղաքացիներ են: Այո, պատվաստումը 100 տոկոսով չի բացառում վարակման ռիսկը, այն շեշտակի նվազում է, բայց ամենակարեւորը նպատակը այն է, որ այս քաղաքացիները հիվանդությունը տանում են ավելի թեթեւ:

Հիվանդանոցներում գտնվող 2006 քաղաքացիներից ընդամենը 38-ն են, որ պատվաստված են: Շատ երկրներում փաստվում է, որ պատվաստումների արդյունքում կտրուկ նվազում է հոսպիտալացման եւ ծանր դեպքերի ցուցանիշը»,- ընդգծեց նախարարը:

Նմանատիպ նյութեր