31690 դիտում
11:12 19-07-2023
Վանաձորի շտապ բուժօգնության բժիշկների և հիվանդանոցի ողջ բուժանձնակազմի հմուտ և գրագետ գործողությունների արդյունքում փրկվել է 8 օրական փոքրիկի կյանքը
Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության բրիգադի եւ ողջ բուժանձնակազմի հմուտ եւ օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 8 օրական փոքրիկը կյանքը: Շտապ բուժօգնություն կայանում ահազանգն ստանալուն պես, հաշված րոպեներ անց բրիգադը տեղում է եղել: 8 օրական փոքրիկը եղել է մայրիկի գրկում, անգիտակից վիճակում, շնչառության բացակայությամբ, վիճակը՝ ծայրահեղ ծանր: Կերակրման ժամանակ, ըստ ծնողների, երեխան փսխել է, հետո՝ սկսել խեղդվել:
Կանչի մեկնած բուժանձնակազմը՝ բժիշկ Ավետիս Ղազարյանը, բուժքույր Աղուն Մելքոնյանը, գնահատելով իրավիճակը, անմիջապես իրականացրել են վերակենդանացման միջոցառումներ՝ արհեստական շնչառություն, սրտամկանի մերսում եւ ոչ միայն: Իրականացված գործողությունները տվել են սպասված արդյունքը: Շտապօգնության մեքենայի մեջ փոքրիկի գիտակցությունը վերականգնվել է, սակայն վիճակը՝ շարունակել մնալ ծայրահեղ ծանր մնալ:
Մինչ բժիշկն ու բուժքույրը հոսպիտալացման ճանապարհին շարունակել են վերակենդանացման միջոցառումները, փորձառու վարորդ Ժորա Դավոյանը րոպեներ անց արդեն հիվանդանոցի մուտքի մոտ է եղել, որտեղ փոքրիկին օգնելու պատրաստակամությամբ բժշկական կենտրոնի ողջ բուժանձնակազմը, հավատարիմ լինելով իրենց մարդ տեսակին ու Հիպոկրատին տված երդմանը, գրեթե բոլոր բաժանմունքներից արդեն ընդունարանում են եղել, որտեղ էլ թիմային աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել կայունացնել փոքրիկի վիճակը:
Շնորհիվ շտապ բուժօգնության բժիշկների իրականացրած վերակենդանացման միջոցառումների, բժշկական անձնակազմի օպերատիվ արձագանքի ու բժշկական կենտրոնում ցուցաբերված առաջին անհրաժեշտ բուժօգնության՝ փոքրիկի կյանքը հնարավոր է եղել փրկել:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան