211652_close_icon
views-count36551 դիտում article-date 14:08 25-04-2016

«Էրեբունի» հիվանդանոցի բժիշկների օպերատիվ գործողությունների արդյունքում ինքնասպանության փորձ կատարած 31-ամյա ՌԴ քաղաքացու կյանքը փրկվել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «անհայտ էթոլոգիա կոմա ախտորոշմամբ» ծայրահեղ ծանր վիճակով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Էրեբունու բժիշկների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել փրկել տղամարդու կյանքը, ով Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի բնակիչ, 31-ամյա Ալեքսեյ Մարկովն է, ով ժամանակավորապես բնակվում է Երևանում գործող հյուրանոցներից մեկում, իսկ այդ հյուրանոցի՝ նրա վարձակալած սենյակում հայտնաբերվել է ինքնասպանության մասին երկտող: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ձեռագրաբանական:

Նմանատիպ նյութեր