904 դիտում
09:33 17-07-2023
Թունիսը և ԵՄ-ն ստորագրել են միգրացիան կասեցնելու պայմանագիր․ դաշինքը 100 միլիոն եվրո կհատկացնի
Թունիսը և Եվրոպական Միությունը ստորագրել են «ռազմավարական գործընկերության» համաձայնագիր, որը ներառում է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարն ու սահմանների խստացված վերահսկողությունը հյուսիսաֆրիկյան երկրից Եվրոպա մեկնող նավակների կտրուկ աճի ժամանակ: Այս մասին գրել է Reuters-ը։
Գործարքը հաջորդել է շաբաթներ տևած բանակցություններին ու Եվրոպայի կողմից Թունիսին 1 միլիարդ եվրո (1․12 միլիարդ դոլար) խոշոր օգնություն տրամադրելու խոստմանը։ Այս օժանադակությունը նախատեղվում է ներդնել վնասված տնտեսության, ֆինանսական դրության ու միգրացիոն ճգնաժամի հաղթահարման համար: Ֆոնդերի մեծ մասը պայմանավորված է տնտեսական բարեփոխումներով:
«Այն պարունակում է համաձայնագրեր մարդկանց մաքսանենգների և մարդկանց թրաֆիքինգով զբաղվողների բիզնես մոդելը խաթարելու, սահմանային հսկողության ուժեղացման ու գրանցման ու վերադարձի բարելավման վերաբերյալ: Բոլոր էական միջոցները՝ անկանոն միգրացիան դադարեցնելու ջանքերը խթանելու համար»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն:
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ դաշինքը 100 միլիոն եվրո կհատկացնի Թունիսին՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար։ Գործարքը նախատեսում է խթանել մակրոտնտեսական կայունությունը, առևտուրն ու ներդրումները, կանաչ էներգիայի անցումը և օրինական ներգաղթը:
Հազարավոր անօրինական աֆրիկացի միգրանտներ հավաքվել են Սֆաքս քաղաքում վերջին ամիսներին՝ թրաֆիքինգի նավերով Եվրոպա մեկնելու նպատակով, ինչը Թունիսի համար աննախադեպ միգրացիոն ճգնաժամ է:
«Մենք շատ գոհ ենք, սա ևս մեկ կարևոր քայլ է Թունիսի և ԵՄ-ի միջև իրական գործընկերության ստեղծման ուղղությամբ, որը կարող է ինտեգրված կերպով լուծել միգրացիոն ճգնաժամը», - ասել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Միլոնին:

Նմանատիպ նյութեր
1049 դիտում
16:07 30-06-2015
Թունիսը ավելի քան կես մլն դոլար է գնահատել Սուս քաղաքի ահաբեկչության տնտեսական վնասը
1129 դիտում
22:56 05-12-2024
Թունիսը կոչ է արել աջակցել Սիրիայի ինքնիշխանության պահպանմանը
2336 դիտում
16:39 05-09-2015
Մադրիդի «Ռեալը» փախստականների կարիքների համար մեկ միլիոն եվրո կհատկացնի
Այս բաժնից
823 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
931 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
754 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի