211652_close_icon
views-count760 դիտում article-date 13:14 15-07-2023

Կարմիր խաչը չափազանց կարևոր աշխատանք է իրականացրել Լաչինի միջանցքում․ ՄԹ-ն կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ մարդասիրական աջակցության քաղաքականացումից

ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանությունը հայտարարություն է ատարեծ Հարավային Կովկասում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության մասին։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տարիներ շարունակ չափազանց կարևոր աշխատանք է իրականացրել Հարավային Կովկասում՝ ներառյալ Լաչինի միջանցքում, որտեղ նրանց գործունեությունն աջակցում է տեղացի բնակչությանը՝ ունենալ հասանելիություն առաջին անհրաժեշտության ապրանքներին և  ծառայություններին՝ ներառյալ կյանք փրկող դեղամիջոցներն ու  առողջապահական ծառայությունները։

Միացյալ Թագավորության կառավարությունը հաստատակամորեն սատարում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը և շարունակական աշխատանքը։ Միացյալ Թագավորությունը կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ մարդասիրական աջակցության քաղաքականացումից», - նշված է հաղորդագրությունում։

 

Նմանատիպ նյութեր