120326 դիտում
10:54 14-07-2023
Գյումրիում 3-րդ հարկից վայր ընկած 7 տարեկան տղան մահացել է․ նա ընտանիքի միակ երեխան էր․ «Առավոտ»
Ինչպես հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Գյումրու ծայրամասային «Մուշ» թաղամասի բազմահարկ բնակարաններից մեկի 3-րդ հարկից ուշ երեկոյան վայր էր ընկել 7 տարեկան տղա, որին տարածքում հսկողություն իրականացնող պարեկներն էին տեղափոխել Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։
Հիվանդանոցի տնօրեն Կարեն Գևորգյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ երեխան մահացել է․ ողջ անձնակազմով ժամեր շարունակ պայքարել են երեխայի փրկելու համար, նույնիսկ մի պահ սրտի կանգն է գրանցվել, հաջողվել է կարգավորել։ Երեխայի գլուխը, ցավոք, ըստ տնօրենի, փշրված է եղել, ամբողջապես դեֆորմացված։
Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկ Ռաֆիկ Մաթևոսյանն ու կրտսեր պարեկ Երվանդ Առաքելյանը Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի Հալաբյան փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել 2 հոգի և հայտնել, որ երեխան շենքի պատուհանից վայր է ընկել և մինչև շտապօգնության գալը անհրաժեշտ է, որ փոքրիկին տեղափոխեն հիվանդանոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները անմիջապես իրենց ծառայողական ավտոմեքենայով երեխային տեղափոխում են «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց, որտեղ էլ հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը՝ գործի են անցնում բժիշկները:
Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է և չի բացառվում, որ Գյումրու բժշկական կենտրոնում անհրաժեշտ առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո երեխային տեղափոխեն Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
1879 դիտում
14:17 15-05-2014
Մինեսոտա նահանգում շենքի 11-րդ հարկից ընկած 1 տարեկան երեխան փրկվել է
14230 դիտում
17:06 26-09-2019
«HAPPY END». Երևանում 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխան այսօր առողջացած դուրս է գրվել բժշկական կենտրոնից
56091 դիտում
11:30 29-07-2020
4-րդ հարկից վայր ընկած 2 տարեկան երեխային մարզից Երեւան տեղափոխելու համար 120.000 դրամ են ուզել. ահազանգ. aravot.am
Այս բաժնից
1399 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)