14227 դիտում
17:06 26-09-2019
«HAPPY END». Երևանում 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխան այսօր առողջացած դուրս է գրվել բժշկական կենտրոնից
Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվինն այսօր առողջացած դուրս գրվեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերզյանը։
«Նման «HAPPY END» ես տեսել էի միայն հեքիաթներում ու ֆիլմերում: Այս օրերի ընթացքում այնքան ջերմություն ենք ստացել, որ համապատասխան բառով չեմ կարող նկարագրել, թե ինչ եմ զգում հիմա: Այս հիվանդանոցը իմ տունն է, աշխատակիցները՝ ընտանիքիս անդամները, շնորհակալ եմ յուրաքանչյուրին: Նրանք թույլ տվեցին, որ շարունակեմ ժպտալ, ապրել ու ուրախանալ այս պատմության «HAPPY END»-ով» - ասաց Արվինի մայրը՝ Մարզիա Վիքսոմը:
Երեխան դեռ որոշ ժամանակ կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ, իսկ այսօր հեռանալիս բոլորին ժպտում էր, անընդմեջ շնորհակալություն հայտնում: ԲԿ-ի միջանցքներում տոն էր ))) նրան բոլորս ենք հասցրել սիրել ու շատ: Շնորհակալություն բոլորին, ովքեր այս օրերի ընթացքում այսչափ հոգատար ու անհանգիստ էին երեխայի կյանքի ու այս ընտանիքի համար: Շնորհակալություն նաև բժիշկներին»,-գրել է նա։
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/05/1134325/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արամ Մանասերյանի գլխավորությամբ:
Նմանատիպ նյութեր
1876 դիտում
14:17 15-05-2014
Մինեսոտա նահանգում շենքի 11-րդ հարկից ընկած 1 տարեկան երեխան փրկվել է
120323 դիտում
10:54 14-07-2023
Գյումրիում 3-րդ հարկից վայր ընկած 7 տարեկան տղան մահացել է․ նա ընտանիքի միակ երեխան էր․ «Առավոտ»
Այս բաժնից
1492 դիտում
19:03 24-12-2024
Արտաշատի ԲԿ-ին պետության կողմից կտրամադրվեն ֆինանսական միջոցներ
601 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
880 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել