Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարությունը բազմազավակ և բազմանդամ ընտանիքների համար կազմակերպվել է էքսկուրսիա
Հայաստանում այսօր նշվում է Ընտանիքի օրը: Այդ կապակցությամբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի նախաձեռնությամբ՝ վարչական շրջանի բազմազավակ և բազմանդամ ընտանիքների համար կազմակերպվել է էքսկուրսիա դեպի Խոր վիրապի վանք ճարտարապետական հուշարձան և Նորավանք վանական համալիր։ Էքսկուրսավարի ուղեկցությամբ կշրջեն տեսարժան վայրերում, կծանոթանան ճարտարապետական հոյակերտ կառույցների պատմությանը և կստանան Հայաստանի հոգևոր արժեքների մասին հարուստ տեղեկություններ:
Վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Անդրանիկ Ավետիսյանը օրվա առթիվ շնորհավորելով, ընտանիքիներին մաղթեց խաղաղություն և բարօրություն:
Աշխատակազմի քարտուղար Վահան Գալստյանը մեկնումից առաջ՝ արշավախմբին մաղթեց անփորձանք ճանապարհ և հաճելի ու հիշարժան օր: