211652_close_icon
views-count793 դիտում article-date 16:30 11-07-2023

Ռուսաստանը շարունակելու է զարգացնել հարաբերությունները Թուրքիայի հետ. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՌԴ և Թուրքիայի համագործակցությունը, հիշեցրել է, որ տարաձայնություններ կան, բայց կա նաեւ հարաբերությունների այն  մասը, որը համապատասխանում է երկու երկրների շահերին, եւ Մոսկվան մտադիր է զարգացնել դրանք։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Ուստի, մեկ անգամ ևս կրկնում եմ, բոլոր հայտնի տարաձայնություններով հանդերձ՝ մենք մտադիր ենք զարգացնել մեր երկխոսությունը, մեր հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ այնտեղ, որտեղ դա շահավետ է մեզ համար, և այնտեղ, որտեղ դա շահավետ է նրանց համար»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Նմանատիպ նյութեր