54316 դիտում
19:45 09-07-2023
Արտակարգ դեպք Արարատի մարզում. հրդեհ է բռնկվել հարսանեկան արարողության մասնակիցներից մեկին պատկանող «յաշիկում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 4 հասցեում գործող գազալցակայանում Mercedes G մակնիշի ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտաշատի թիվ 23 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Տիգրան Սարդարյանն ու Ստեփան Ադամյանը: Վերջիններոս սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել:
Պարզվել է, որ այրվել է Արագածոտնի մարզի բնակիչ, 36- ամյա Գարիկ Գինոսյանի վարած Mercedes G մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասնակի:
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Գինոսյանը մասնակցելիս է եղել գազալցակայանի հարևանությամբ գործող «Վան» ռեստորանային համալիրում հարսանեկան արարողության:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
Նմանատիպ նյութեր
24106 դիտում
21:16 14-05-2023
Արտակարգ դեպք Գյումրիում. ահազանգ է ստացվել, որ փողոցում կայանված «Յաշիկում» հրդեհ է բռնկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2122 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)