211652_close_icon
views-count24106 դիտում article-date 21:16 14-05-2023

Արտակարգ դեպք Գյումրիում. ահազանգ է ստացվել, որ փողոցում կայանված «Յաշիկում» հրդեհ է բռնկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 14-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 20:30-ի սահմաններում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառվարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սպանդարյան 43 հասցեի մոտ Mercedes G մակնիշի ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկ Արմեն Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Գրիգոր Ավոյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խացնում տեղի չունենա:

Պարզվել է, որ ահազանգը չափազանցված է եղել: Այնտեղ կայանված Mercedes G մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածում ծուխ են նկատել, ինչի համար էլ ահազանգել են 9-11:
Բերաբախտաբար, տուժածներ չկան:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտմեքենան հաշվառված է Շիրակի մարզի բնակիչ, 63-ամյա Գևորգ Պետրոսյանի անվամբ:

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր