211652_close_icon
views-count937 դիտում article-date 17:39 07-07-2023

Եթե դատարանը դրական արձագանքի Տոնոյանի միջնորդությանը, ապա քննիչ հանձնաժողովը օգոստոսի 1-ին նիստ կհրավիրի. Անդրանիկ Քոչարյան

Եթե դատարանը դրական արձագանքի Դավիթ Տոնոյանի միջնորդությանը, ապա 44- օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պատրաստ է օգոստոսի 1-ին նիստ հրավիրել, «Ազատությանը» փոխանցեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

44-օրյա պատերազմի ժամանակ չեխական արտադրության զինամթերք գնելու համար մեղադրվող Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը օրերս հայտարարեց, որ հուլիսի 4 -ին միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի նիստին: Նախկին նախարարն ընդգծել է, որ որոշել է ներկայանալ և բացատրություններ տալ՝ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից և Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններից հետո:

«Վարչապետի հրապարակային նիստից հետո ինքս ցանկանում եմ մասնակցել հանձնաժողովի նիստին, քանի որ տեղի ունեցողը սահմանադրական գործընթաց է և քննարկվում է իմ՝ որպես նախկին պաշտպանության նախարարի, գործունեությանը վերաբերվող հարցեր, նաև երկրի և պետության համար կարևորագույն և ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ ես, ունենալով առանցքային դերակատարում պատերազմի ղեկավարման ժամանակ, շատ ասելիք ունեմ հանձնաժողովին»,- հայտարարել էր նա:

Նմանատիպ նյութեր