29064 դիտում
13:12 05-07-2023
Ավտովթար Երևանում․ բախվել են Volkswagen Jetta-ն ու Hyundai-ն․ կան վիրավորներ․ վարորդները վթարի մեջ միմյանց են մեղադրում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Մաշտոցի պողոտա - Մոսկովյան փողոցի խաչմերուկում բախվել են Volkswagen Jetta և Hyundai մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 2 հոգի էլ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, սակայն հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Պարույր Բաբայանն ու Արման Բաբայանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, հիվանդանոց տեղափոխվածի և տեղում բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը։
Վարորդները վթարի մեջ մեղադրում են միմյանց։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+