Ուկրաինայում Վրաստանի դեսպանին առաջարկել են վերադառնալ Թբիլիսի՝ Սաակաշվիլիի հետ կապված իրավիճակի լուծում գտնելու նպատակով
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլիին առաջարկել է վերադառնալ Թբիլիսի և խորհրդակցություններ անցկացնել կառավարության հետ՝ Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիների որոնման նպատակով։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը:
«Ի կատարումն Ուկրաինայի նախագահի հանձնարարության՝ հուլիսի 4-ին ԱԳՆ է կանչվել Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլին, որին հայտնել են վճռական բողոք Վրաստանում բանտարկված Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի էական վատթարացման կապակցությամբ», - հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ-ն։
Ըստ հաղորդագրության՝ դիվանագետին հայտնել են, որ Սաակաշվիլիի նկատմամբ այդ վերաբերմունքը բացարձակապես անընդունելի է։ Այդ առնչությամբ Վրաստանի դեսպանին առաջարկվել է վերադառնալ Թբիլիսի՝ խորհրդակցություններ անցկացնելու և ստեղծված իրավիճակի լուծման ուղիներ որոնելու:
Գերատեսչությունում նշել են, որ Կիևը «պատրաստ է անհապաղ քննարկել Սաակաշվիլիին Ուկրաինա տեղափոխելու հարցը՝ բուժման և խնամքի համար»։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱԳՆ-ին հանձնարարել էր կանչել Վրաստանի դեսպանին և կարգադրել 48 ժամվա ընթացքում հեռանալ երկրից՝ Սաակաշվիլիի հարցով խորհրդակցությունների համար։