211652_close_icon
views-count24194 դիտում article-date 14:30 04-07-2023

Երևանում բախվել են Nissan-ն ու Honda մոպեդը․ վերջինը կողաշրջվել է. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Ամիրյան և Բյուզանդի փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ 57-ամյա Հովհաննես Ա․-ի վարած Nissan մակնիշի և Երևանի բնակիչ 26-ամյա Վահան Դ.-ի վարած Honda մակնիշի մոպեդը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Գևորգ Մնացականյանի գլխավորությամբ։ 

Տեղում ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Ղազար Գրիգորյանն ու Ռիփսիմե Ստամբուլյանը։ 

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Շիրակ Խաչատրյանի գլխավորությամբ։ 

Դեպքի փաստով՝ քնննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ Վահան Դ․-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր