211652_close_icon
views-count1259 դիտում article-date 12:35 13-05-2022

ՀՀ ՄԻՊ- ը հյուրընկալել է Երևանի թիվ 95 միջնակարգ դպրոցի 10-11-րդ դասարանի աշակերտներին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 12-ին հյուրընկալել է Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի 10 և 11-րդ դասարանի աշակերտներին և նրանց հետ զրուցել երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։
Ողջունելով ու ծանոթանալով աշակերտների հետ՝ Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի լիազորությունները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ «Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով սահմանված երեխայի իրավունքները և դրանց պաշտպանության կառուցակարգերը։

Պաշտպանը, որպես երեխաների իրավունքների պաշտպանության լավագույն գործիքակազմ, կարևորել է Պաշտպանին դիմելու հասանելիությունն ու մատչելիությունը՝ նշելով հնարավոր բոլոր եղանակները, ինչը հնարավորություն է տալիս երեխաներին ուղիղ կապի միջոցով բարձրաձայնել խնդիրների մասին նպաստելով առավել արդյունավետ արձագանքմանը:

Աշակերտները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը և պատասխաններ լսել Պաշտպանից ու ՄԻՊ աշխատակազմից։ 
Քննարկվել են ռասայական խտրականության դրսևորումների անթույլատրելիությունը, կրթություն ստանալու իրավունքի, խոսքի ազատության, մտքի և կրոնի ազատության, անձնական կյանքի պաշտպանության, անձնական տվյալների պաշտպանության, կանանց իրավունքների գենդերային հավասարության և սեռով պայմանավորված մասնագիտական կողմնորոշումների կարծրատիպերին վերաբերող հարցեր։ 

Հնչել են նաև դպրոցահասակների շրջանում բուլինգի դրսևորումների և սոցիալական ցանցերում անձնական տվյալների տարածման ու վերահսկելիության խնդիրներին առնչվող հարցեր, որի շրջանակում էլ ներկայացվել են տեղեկատվական հարթակներում «Մոռացված լինելու» իրավունքի իրացման եղանակները և «Մի վնասիր» սկզբունքի կարևորությունը և դրա կիրառման տեխնիկական որոշակի խոչընդոտները։

ՄԻՊ հանրային կապերի բաժին

Նմանատիպ նյութեր