211652_close_icon
views-count65890 դիտում article-date 10:02 28-06-2023

Ինքնասպանություն Կոտայքի մարզում․ գյուղերից մեկում, սեփականի տանը մետաղալարով կախված վիճակում հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու դի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ գյուղերից մեկում կախված տղամարդ կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն ու Ոստիկանության Նաիրիի բաժնի պետը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Հրաչ Մկոյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Ավետիսյանը, Սասուն Հովհաննիսյանը և Կարեն Սարգսյանը, մինչև ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի գլխավորությամբ։ 

Ոստիկաններն ու քննիչները Կոտայքի մարզի գյուղերից մեկի տներից մեկի բակում երկաթե ճաղավանդակից կախված հայտնաբերել են նույն տան բնակիչ 41-ամյա Կ․ Մ․-ի դին, ով ինքնասպանություն է գործել մետաղալարով կախվելու միջոցով։

Դեպքի փաստով՝ Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր