Դաժան ու առեղծվածային դեպք Էջմիածնում. գերեզմանի տանիքի ամրակից մետաղալարով կախված ու հրկիզված վիճակում հայտնաբերվել է տղամարդու դի
                        Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության  Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 20-ին, Արմավիրի մարզում կախված և այրված տդամարդու դիակի հայտնաբերման փաստով:
Ժամը 15:30-ի սահմաններում Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ  «Պետտնկարան» կոչվող տարածքում գտնվող գերեզմանատանը գերեզմանի տանիքի ամրակից տղամադու դի կա կախված:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ոստիկաններն ու քննիչները ժամանելով նշված վայր՝ այնտեղ հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ, 55-ամյա  Արայիկ Հարությունյանի՝ մետաղալարով կախված և հրկիզված դին: 
Դեպքի վայր ժամանած դատաբժիշկը հայտնել է, որ քանի որ դիակը գտնվում է այրված վիճակում, նապատակահարմար է  դին տեղափոխել դիահերձարան, որտեղ քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դիակի հայտնաբերման մասին Ոստիկանություն ահազանգել է էջմիածնի քաղաքապետարանի «Բարեկարգում» տնօրինության տնօրեն Մուրադ Խաչատրյանը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

