211652_close_icon
views-count697 դիտում article-date 15:15 27-06-2023

Լեհաստանում սկսվել է պաշտոնյաների լյուստրացիայի գործընթացը

Լեհաստանում սկսվել է պաշտոնյաների լյուստրացիայի՝ մաքրագործման գործընթացը. Օրենսդրական տեղեկատուում հրապարակվել, նշանակում է՝ ուժի մեջ են մտել «Պետական ծառայության մասին» օրենքի փոփոխությունները։

Փոփոխությունները նախատեսում են  պետական ծառայության եւ պետական հաստատություններում աշխատանքի չընդունել նախկին սպաներին եւ Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության անվտանգության մարմինների աշխատակիցներին։

Նորմատիվ ակտը «արգելք է մտցնում այն անձանց աշխատանքի ընդունելու հարցում, որոնք աշխատել կամ ծառայել են պետական անվտանգության մարմիններում 1944-1990թթ. կամ եղել են այդ մարմինների աշխատակիցներ, եւ դադարեցնում է աշխատանքային հարաբերություններն այդ անձանց հետ»։

Օրենքին համապատասխան՝ յոթ օրվա ընթացքում ղեկավարները պետք է Ազգային հիշողության ինստիտուտ հանձնեն իրենց բոլոր աշխատակիցների ցուցակները, որոնք ծնվել են մինչեւ 1972թ. օգոստոսի 1-ը։

Այն պաշտոնյաները, որոնք 51 եւ ավելի տարեկան են, ունեն 30 օր, որպեսզի համապատասխան հայտարարագիր ներկայացնեն։ Հայտարարագիր չներկայացնելը կամ դրանում հատուկ ծառայությունների հետ համագործակցության հաստատումը ավտոմատ կերպով հանգեցնում է աշխատանքից ազատման 15 օրվա ընթացքում։

Ազգային հիշողության ինստիտուտն ունի հինգ ամիս, որպեսզի ստուգի հայտարարագրերի տվյալները։ Եթե հայտնաբերվեն ապացույցներ հատուկ ծառայությունների հետ համագործակցության վերաբերյալ, պաշտոնատար անձինք ավտոմատ կերպով կկորցնեն աշխատանքը, եւ նրանց կարգելվի աշխատել պետական կառույցներում։

Ինստիտուտի նախնական տվյալներով՝ մաքրագործման կենթարկվի մոտ 40 հազար լեհ պաշտոնյա։

Նմանատիպ նյութեր