211652_close_icon
views-count1642 դիտում article-date 18:40 18-06-2023

Ուզում էի անել իմ հաջորդ քայլը դեպի բարձր մակարդակ․ Ռանոսը՝ «Բավարիայի» 2-րդ թիմից տեղափոխվելու մասին

Լատվիայի դեմ խաղը նույնպես բարդ կլինի, ինչպես Ուելսի դեմ, շատ լավ թիմ ունի։ Այս մասին Լատվիայի հետ վաղվա խաղից առաջ ասաց Հայաստանի հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող  Հրանտ Լեոն-Ռանոսը։

«Պատրաստվել ենք խաղին։ Եվ կարծում եմ, որ լավ խաղ կլինի»,- նշեց հարձակվողը։

Ֆուտբոլիստն ասաց, որ  խաղացողները, մարզիչն իրեն շատ լավ օգնել են՝ հաշվի առնելով, որ հայերեն չի խոսում։ 

 Նա նաև ասաց, որ հավաքականում ամեն խաղացողի հետ լավ համագործակցություն ունի․ «Գուցե Էդուարդ Սպերցյանի և որոշ խաղացողների հետ․․․ ինձ ավելի լավ են հասկանում։ Բայց կարծում եմ՝ հաջորդ խաղերում, հաջորդ մարզումներին մենք միմյանց ավելի լավ կհասկանանք»։ 

Հրանտ Լեոն-Ռանոսն ասաց, որ Մյունխենի «Բավարիայի» 2-րդ թիմից տեղափոխվելու որոշում կայացրել է իր և իր ընտանիքի հետ։

«Ես ուզում էի անել իմ հաջորդ քայլը դեպի բարձր մակարդակ, թե ինչ եմ ես կարող ցույց տալ մեծ բեմերում»,- նշեց նա։ 

«Եթե ես երկար մնայի, ոչ ոք չգիտի՝ ինչ կլիներ։ Բայց ես շատ ուրախ եմ, որ ընդունեցի այս որոշումը և անհամբեր սպասում եմ իմ նոր ակումբին»,- ասաց Ռանոսը՝ պատասխանելով մյունխենյան ակումբից տեղափոխվելու որոշմանը։

Նմանատիպ նյութեր