211652_close_icon
views-count55783 դիտում article-date 21:32 16-06-2023

ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանն անակնկալ այցելեց Գավառի մանկատուն, որտեղ երեխաները հարցախեղդ էին անում նրան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը անակնկալ այցելեց Գավառի մանկատուն։

Ինչպես Գավառից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա․ Խուդինյանին ուղեկցում էին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Մաթևոսյանն ու Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ Վազգեն Կիրակոսյանը։

Ա․ Խուդինյանին մանկատան սաները տևական ժամանակով գրեթե հարցախեղդ էին անում և չէին թողնում, որ իրենց և գնդապետի միջև զրույցը ավարտվի։

Երեխաները տարաբնույթ հարցեր էին տալիս Ա․ Խուդինյանին, անգամ հետաքրքրվում, թե երբ իրենք մանկատունն ավարտեն, կարո՞ղ են պարեկ դառնալ և պարեկ դառնալու համար ինչ չափորոշիչների պետք է համապատասխանեն։

Էլ ավելի հետաքրքիր էր, երբ պարեկ էին ցանկանում դառնալ ոչ միայն տղաները, այլև աղջիկները։

Պարեկային ծառայության պետն ու մյուս բարձրաստիճան ոստիկանները դատարկաձեռն չէին այցելել երեխաներին, իսկ երեխաներն էլ իրենց գիտելիքներով զարմացրեցին ոստիկաններին՝ նրանց համար ասմունքելով ու երգելով։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանը

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր