Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը պաշտոնաթողություն Է խնդրել: Այդ մասին գրում է TACC-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` Գերագույն դատարանը նրան հեռացրել Է պաշտոնից կոռուպցիայի կասկածանքի առնչությամբ:
Շարիֆը նշել Է, որ լուրջ դժգոհություններ ունի դատավորների վճռի նկատմամբ և կօգտագործի «բոլոր հնարավորությունները, որոնք նախատեսված են երկրի Սահմանադրությամբ և իրավական նորմաներով, որպեսզի վիճարկի վճիռը: