211652_close_icon
views-count94577 դիտում article-date 15:44 13-06-2023

Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում․ հայտնաբերվել է «Գնունեցի Վարազիկին» սպանած կասկածյալը, ով եղել է «Սևան», «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների դատապարտյալ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր հունիսի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Վարազը թակարդում» անվանումը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության ծառայողները Երվանդ Քոչար փողոցում հայտնաբերել և վնասազերծել են Երևանի բնակիչ 25-ամյա Հակոբ Ս․-ին, ապա նրան տեղափոխել են Ոստիկանության Արաբկիրի բաժին։

 Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հակոբ Ծ․-ն կասկածվում է հունիսի 6-ին Երևանում քրեական պատմություններով հայտնի «Գնունեցի Վարազիկին» հրազենի գործադրմամբ սպանելու մեջ։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Հակոբ Ծ․-ն նախկինում եղել է դատապարտված և պատիժը կրել է «Սևան», ապա «Նուբարաշեն», իսկ հետո «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում։

Նա դատապարվել է ՀՀ ՔրՕրի 112 հոդվածի հատկանիշով և հանցանքը կատարելու  ժամանակ եղել է անչափահաս։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ենթադրյալ կասկածյալի գտնվելու վայրի մասին օպերատիվ տեղեկությունները ստացված են եղել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում, որտեղ էլ վարչաթյան պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ ստեղծվել են օպերատիվ խմբեր, ապա տեսնելով, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են, Ոստիկանության քրեական գլխավոր վարչության և Ոստիկանության Արաբկիրի բաժնի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների  հետ համատեղ իրականացրել են օպերացիան, որը փայլուն ավարտ է ունեցել։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 6-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության  Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայից դեպի Ջեյմս Բրայսի փողոց տանող հատվածում՝ թիվ 8-րդ պոլիկլինիկայի հարևանությամբ, տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Հակոբյանը:

Ժամանել է նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը գլխավորությամբ:

Ոստիկանները նշված վայրում հայնաբերել են հրազենային վնասվածքով տղամարդու դի: 

Ժամանել են նաև ՀՀ  ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատր Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի Քննչական կոմիտեի Առանձնապես  ծանր հանցագործությունների գլխավոր վարչության քննչական խումբը վարչության պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ:

Տեղում են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության փրձաքրեագետները:

Դեպքի փաստով սպանության հատկանիշներով  նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ոստիկանությունն ու քնչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ սպանությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր