ՀՀ և ՌԴ նախարարությունների ներկայացուցիչները հանդիպել են Հայ-ռուսական համալսարանի գիտխորհրդի անդամների հետ
Հայ-Ռուսական համալսարանում այսօր կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի, ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկու և երկու գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ։ Հայտնում է ՀՌՀ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը և ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարի տեղակալը գիտխորհրդի անդամներին են ներկայացրել ՀՌՀ-ի նորընտիր ռեկտոր Էդվարդ Սանդոյանին։
Բացի այդ՝ գիտխորհրդի ընթացքում քննարկվել են ՀՌՀ-ի ընթացիկ գործունեության հետ կապված հարցերը, ընդգծվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարության հետ սերտ համագործակցության կարևորությունը, նախանշվել են բուհի հետագա զարգացմանն ուղղված ծրագրերը։