Սիբիրում անտառային հրդեհների մարման համար արհեստականորեն անձրևներ կառաջացնեն
«Ռոստեխը» մոտ 2,6 հազար ՊՎ-26 տիպի հատուկ փամփուշտներ կմատակարարի «Ավիալեսօխրանա»-ին անտառային հրդեհները մարելիս անձրևներ առաջացնելու համար: Այդ մասին Tass գործակալությանը հայտնել է «Վոորուժենիե» պետական կորպորացիայի կլաստերի ինդուստրիալ տնօրեն Սերգեյ Աբրամովը:
«Անցյալ տարի «Ռոստեխն» «Ավիալեսօխրանա»-ին մատակարարել է շուրջ 2 հազար ՊՎ-26Մ հրափամփուշտ: 2019 թվականին մատակարարումների պլանավորվող ծավալը կազմել է 2,6 հազար հատ: Այս ամռանն արհեստական եղանակով առաջացված տեղումներն արդեն լուրջ օգնություն են ցույց տվել խոշոր անտառային հրդեհների վերացման գործում Անդրբայկալի ու Կրասնոյարսկի երկրամասերում»,- ասել Է Աբրամովը:
Նրա խոսքով՝ «Ավիալեսօխրանա»-ն նաև ծրագրում է տեխնոլոգիան կիրառել Իրկուտսկի մարզում։
«Դրա համար եղանակային պայմանները ձևավորվել են, կա անհրաժեշտ պաշարային ամպամածություն»,-հավելել է Աբրամովը։