1093 դիտում
13:28 05-06-2023
ԵԽ նախարարների կոմիտեն ՄԻԵԴ-ի վճիռների կատարումը վերահսկելու նպատակով 3-օրյա նիստ է անցկացնում
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հունիսի 5-ից 7-ը Ստրասբուրգում անցկացնում է իր եռամսյակային հանդիպումը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը վերահսկելու նպատակով: Այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունը։
Մանրամասն քննության համար առաջարկված գործերը վերաբերում են Հայաստանին, Ադրբեջանին, Բոսնիա և Հերցեգովինային, Բուլղարիային, Խորվաթիային, Ֆրանսիային, Վրաստանին, Հունաստանին, Հունգարիային, Իտալիային, Մոլդովային, Հյուսիսային Մակեդոնիային, Լեհաստանին, Ռումինիային, Ռուսաստանին, Սլովենիային, Թուրքիային, Ուկրաինային և Միացյալ Թագավորությանը։
Նիստի ընթացքում նախարարների կոմիտեի կողմից ընդունված որոշումները կհրապարակվեն Եվրոպայի խորհրդի կայքում, հունիսի 8-ին։
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի համաձայն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները պարտադիր են կատարման համար:
Նախարարների խորհուրդը վերահսկում է վճիռների կատարումը՝ հիմնվելով ազգային իշխանությունների, դիմողների, ՀԿ-ների, Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների և այլ շահագրգիռ կողմերի տրամադրած տեղեկատվության վրա:

Նմանատիպ նյութեր
1001 դիտում
21:12 16-01-2023
ՄԻԵԴ-ը հրատապ ծանուցում է ուղարկել՝ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու իր որոշման կատարումը վերահսկելու նպատակով
991 դիտում
18:21 24-11-2022
Աշխատաժողով «ԵԽ Նախարարների կոմիտեի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման վերահսկողություն/Կանոն 9» թեմայով
1392 դիտում
15:44 29-09-2015
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Եվրոպայի խորհրդի ՄԻԵԴ վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավարին
Այս բաժնից
1036 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1111 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1012 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ