Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կրկին կմեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կրկին կմեկնի Մոսկվա, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Պալտովը։ Նա ՌԴ մայրաքաղաքում կլինի հունիսի 7-ից 9-ը։ Փաշինյանին կընդունի ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը։ Այս մասին գրում է ArmeniaSputnik-ը։